Մատչելիության հղումներ

Կադիրովի 24-ամյա դուստրը նշանակվել է Չեչնիայի ղեկավարի և կառավարության ղեկավարի առաջին տեղակալ


Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի երկրորդ դուստրը՝ 24-ամյա Խադիժաթ Կադիրովը, նշանակվել է Չեչնիայի ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է հենց ինքը՝ Կադիրովը։

Նա վերահսկելու է սոցիալական բլոկը։

Ըստ «Ազատության» Current Time-ի՝ Խադիժաթը եղել է Գրոզնիի նախադպրոցական կրթության բաժնի վարիչը։ 2023-ի հոկտեմբերին հայրը նրան շնորհել է «Վաստակավոր սոցիալական աշխատողի» պատվավոր կոչում։ Իսկ Կադիրովի փեսան՝ Ադամ Ալխանովը, Չեչնիայի ներքին գործերի նախկին նախարարի որդին, ղեկավարել է Առողջապահության նախարարությունը։

Կադիրովի զավակներն ու հարազատները պարբերաբար ստանում են բարձր մրցանակներ և նշանակվում կարևոր պաշտոնների։

XS
SM
MD
LG