Մատչելիության հղումներ

Ֆիդան․ «Թուրքիան շարունակելու է անշեղորեն կատարել Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները»


«Թուրքիան շարունակելու է անշեղորեն կատարել սևծովյան նեղուցներով նավագնացությունը կարգավորող Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները», - այսօր Բուխարեստում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ընդգծելով, որ Անկարան այս հարցում որևէ զիջումների կամ բացառությունների չի գնա։

«Մենք շարունակելու ենք լիարժեքորեն կատարել կոնվենցիայի դրույթները։ Ես հայտարարել եմ նախօրեին, այժմ էլ կրկնում եմ՝ Մոնտրյոյի կոնվենցիան վերանայման ենթակա չէ», - նշել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Մոնտրյոյի կոնվենցիան կնքվել է 1936 թվականին։ Դրա 19-րդ հոդվածի համաձայն, Սև ծովի ավազանում ռազմական գործողությունների ծագման դեպքում Թուրքիան իրավունք ունի փակել Բոսֆոր և Դարդանել նեղուցները ոչ ափամերձ պետությունների ռազմական նավերի համար։ Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Անկարան դիմել է այս քայլին՝ փակելով նեղուցները երրորդ պետությունների ռազմածովային ուժերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG