Մատչելիության հղումներ

Շոյգու․ «Ռուս-չինական հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել»


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն այսօր երկու պետությունների պատմության ընթացքում լավագույն վիճակում են», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր չինացի պաշտոնակից Դուն Ցզյունի հետ տեսակապի միջոցով այսօր անցկացված բանակցությունների ժամանակ։

«Ռազմական ասպարեզում ռուս-չինական հարաբերություններն անշեղորեն զարգանում են բոլոր ուղղություններով։ Մենք պարբերաբար ցամաքում, ծովում և օդում օպերատիվ և մարտական պատրաստությանը նվիրված համատեղ միջոցառումներ ենք իրականացնում, տարբեր բարդության ուսումնամարտական խնդիրներ ենք լուծում», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG