Մատչելիության հղումներ

Պետդումային առաջարկվել է ընդունել բանակի մասին «ֆեյքերի» և հակապետական գործունեության համար գույքի բռնագանձում սահմանող օրինագիծը


Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի պետական շինարարության և օրենսդրության հանձնաժողովը դումային առաջարկել է երկրորդ ընթերցմամբ ընդունել զինված ուժերի վերաբերյալ «ֆեյքեր» տարածելու, ինչպես նաև պետության անվտանգության դեմ ուղղված հանրային կոչերի համար գույք բռնագանձելու դրույթը Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Այն շրջանառության մեջ են դրել մի խումբ պատգամավորներ՝ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը կողմ է արտահայտվել փոփոխությանը, որով պետք է լրացվի ՔՕ 104.1 հոդվածը: Դրա համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ ուղղված գործունեություն կհամարվի յուրաքանչյուրը Քրեական օրենսգրքում հիշատակված հանցագործություններից՝ վարձկանություն, ցեղասպանություն, դասալքություն, հրամանի չկատարում, կաշառառություն և կաշառատվություն, ինչպես նաև ավազակություն:

Ընդհանուր առմամբ, այս ցանկը պարունակում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի ավելի քան 30 հոդվածներ: Հանձնաժողովի ղեկավար Պավել Կրաշենիննիկովի փոխանցմամբ, հանձնաժողովը կառաջարկի օրինագիծը քննարկել հունվարի 31-ին կայանալիք լիագումար նիստում՝ երկրորդ ընթերցմամբ, իսկ փետրվարի 1-ին՝ երրորդ ընթերցմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG