Մատչելիության հղումներ

«Մայր Հայաստան»-ի հարակից ավտոկայանատեղին ավելի նպատակահարմար է թենիսի կորտերի համար. վարչական շրջանի ղեկավար


«Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանատեղիում թենիսի կորտերի կառուցման մրցույթի հայտարարման աշխատանքներն են իրականացվում, այսօր զեկուցվեց Երևանի քաղաքապետարանում ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում։

«Ավելի նպատակահարմար է թենիսի կորտերի համար», - ասաց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը։

«Խոսքը գնում է Մայր Հայաստանին հարակից ավտոկայանման տարածքի մասին, չէ՞», - ճշտեց քաղաքապետը։

Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը դրական պատասխանեց, նաև հայտնեց, որ Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների աշխատակազմերը թենիսի կորտեր կառուցելու համար հստակ տարածքներ են ներկայացրել։

Քննարկումները, սակայն, դեռ ընթանում են նաև մյուս վարչական շրջաններում տարածքի համապատասխան ընտրության ուղղությամբ։

Ավելի վաղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր Օղակաձև այգու կորտերը քանդվելու ու թենիսի ակումբը տեղափոխելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG