Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա զինված հարձակման համար կասկածյալներին։
«Երկու կասկածյալներն էլ օտարերկրյա քաղաքացիներ են։ Նրանցից մեկը Տաջիկստանից է, իսկ մյուսը՝ ռուս, և մենք ենթադրում էինք, որ նրանք կապ ունեն «Իսլամական պետության» հետ», - ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նշվում է, որ խուզարկություններ են իրականացվել Ստամբուլի ավելի քան 30 վայրերում և ձերբակալել 47 մարդու, որոնք ենթադրաբար ներգրավված են եղել հրաձգության մեջ։
Եկեղեցու վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ։ Կրակոցների հետևանքով մեկ մարդ է մահացել։
«Իսլամական պետությունը» ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։