Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն մեկնում է Ռուսաստան, նախատեսված են բանակցություններ Պուտինի հետ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։

BelTA գործակալության փոխանցմամբ, Սանկտ Պետերբուրգում նախատեսված է Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստ, ինչպես նաև երկկողմ հանդիպում Ռուսաստանի և Բելառուսի նախագահների մասնակցությամբ։

Հաղորդվում է, որ Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում կմասնակցի նաև Լենինգրադի ապաշրջափակման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։

XS
SM
MD
LG