Մատչելիության հղումներ

Խորվաթիան որոշել է Ուկրաինային փոխանցել Պուտինի կնքահոր՝ Մեդվեդչուկի թանկարժեք զբոսանավը


Խորվաթիայի Սպլիտ քաղաքի շրջանային դատարանը որոշել է Ուկրաինային փոխանցել ուկրաինացի նախկին պատգամավոր, Վլադիմիր Պուտինի կնքահայր Վիկտոր Մեդվեդչուկի թանկարժեք զբոսանավը, հայտնել է Ուկրաինայի հետախուզական և ակտիվների կառավարման գործակալության ղեկավար Ելենա Դուման։

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ զբոսանավի գնահատումից հետո այն բաց աճուրդով կհանվի վաճառքի, որից ստացված հասույթը կուղղվի պետբյուջե։

92 մետրանոց Royal Romance զբոսանավը, որի արժեքը գնահատվում է 200 միլիոն դոլար, Խորվաթիայի իշխանությունները առգրավել են 2022 թվականի մարտին։

XS
SM
MD
LG