Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Թուրքիայում. զոհեր և ավերածություններ չկան


Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մալաթիայի նահանգում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների վարչությունը։

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16:04 (Երևանի ժամանակով 17։04) Բաթալգազի շրջանում: Երկրաշարժի օջախը 13.4 կիլոմետր խորության վրա էր։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ՝ Մալաթիայում երկրաշարժի ուժգնությունը 5.5 մագնիտուդ է եղել:

TRT Haber հեռուստաալիքի վկայությամբ՝ երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում։

Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայայի խոսքով՝ այսօրվա երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: «Արտակարգ իրավիճակների վարչությունը և հարակից ստորաբաժանումները սկսել են ուսումնասիրել այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը: Այս պահի դրությամբ որևէ բացասական հետևանք չկա», - գրել է նախարարը X-ում (նախկին Twitter):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG