Հայաստանը ռազմական կցորդներ կունենա Չեխիայում և Ղրղըզստանում, նախագիծն այսօր հաստատվեց կառավարության նիստում։
Ըստ հիմնավորման՝ ռազմական կցորդի առկայությունը Ղրղըզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը:
Չեխիայում հավատարմագրված ռազմական կցորդը կիրականացնի պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
Ըստ կառավարության՝ Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Գերմանիայում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից: Ղրղըզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Ղազախստանում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից: