Մատչելիության հղումներ

Գերասիմովը ռազմական կցորդների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը


Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը տարին ամփոփող բրիֆինգ է տվել Ռուսաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ Մոսկվայի ջանքերին։

«Մոսկվան ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների բացման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման, երկու երկրների միջև առավել սուր հակասությունները վերացնելու ուղղությամբ», - ասել է Գերասիմովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը նպատակաուղղված աշխատանք է տանում դրանք քաղաքական ճանապարհով լուծելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG