Ղազախստան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է այդ երկրի ՊՆ Շոկան Վալոխանովի անվան ռազմական քոլեջ։
Ռազմական քոլեջում Սուրեն Պապիկյանը հանդիպել է քոլեջի հրամանատարի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր սերժանտի հետ։ Նախարարին ներկայացվել են քոլեջի ուսումնական ծրագրերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական քոլեջի և Հայաստանի ռազմական գեչատեսչության սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։