Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր


Պաշտոնական այցի շրջանակում Ղազախստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ընդունել է նրա ղազախ գործընկեր, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովը:

Քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում են ՊՆ-ից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին նրանք ստորագրել են պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG