Մատչելիության հղումներ

Այսուհետ Հայաստանից ԵՄ և ԱՄԷ կարող են արտահանվել մի շարք սննդատեսակներ


Հայաստանյան արտադրության կաթնամթերք սուպերմարկետում, արխիվ
Հայաստանյան արտադրության կաթնամթերք սուպերմարկետում, արխիվ

Այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք:

Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Նույն կառույցը մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության հետ իր վեցամսյա բանակցությունների, աշխատանքային քննարկումների և տեղեկատվության փոխանակման արդյունքում համաձայնեցվել են Հայաստանից ԱՄԷ ձուկ-ձկնամթերքի, մեղրի և մեղվաբուծական արտադրանքի, կաթ-կաթնամթերքի և միս-մսամթերքի արտահանման առողջության վկայականները:

Արդյունքում՝ նշված սննդատեսակները Հայաստանից արդեն կարող են արտահանվել ԱՄԷ:

XS
SM
MD
LG