Մատչելիության հղումներ

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Բաշար Ասադի մերձավորների նկատմամբ


Եվրամիությունն (ԵՄ) այսօր նոր պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի կառավարությանն ու դրա հետ առնչություն ունեցող մի շարք անհատների և կառույցների նկատմամբ։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԵՄ սև ցուցակում ևս վեց անհատ ու հինգ կազմակերպություն է ընդգրկվել։

Դրանց թվում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տնտեսական հարցերով խորհրդականը և սիրիացի երեք խոշոր գործարարներ։

Եվրամիության պատժամիջոցների թիրախում հայտնված սիրիական կառույցների թվում է Cham Wings ավիաընկերությունը, որը, պաշտոնական կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն, կանոնավոր թռիչքներ է իրականացնում դեպի Երևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG