Մատչելիության հղումներ

Իրանցի զինծառայողը կրակել է իր ծառայակիցների ուղղությամբ, հաղորդվում է 5 սպանվածի մասին


Իրանցի ժամկետային զինծառայողը կրակել է ծառայակիցների ուղղությամբ, հինգ զինծառայող է սպանվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակի հարավարևելյան տարածաշրջանային շտաբի հրամանատար Ամիր Ղոլամալիանին:

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Իրանի Քերման նահանգում, զինծառայողը դիմել է փախուստի։

MEHR գործակալությունը նշում է, որ «Քերմանի զորանոցում հինգ ծառայակցի սպանած զինծառայողը ձերբակալվել է, քննություն է տարվում՝ պարզելու հրաձգության դրդապատճառը»։

Իրանական լրատվամիջոցները նման դեպքերի մասին նախկինում ևս հաղորդել են։ Զինվորական ղեկավարությունը, սակայն, պաշտոնապես չի հայտնում նման միջադեպերի դրդապատճառների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG