Մատչելիության հղումներ

Արյունալի միջադեպ Իրանի բանակում


Իրանի բանակի զորավարժությունները Բալուջիստանի նահանգում:
Իրանի բանակի զորավարժությունները Բալուջիստանի նահանգում:

Թեհրանի հարավային արվարձանում տեղակայված զորամասում մի իրանցի զինծառայող հրազենով կրակ է բացել ծառայակիցների վրա:

Mehr իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ, զոհվել է 4 և վիրավորվել է 8 զինծառայող: Միջադեպի դրդապատճառները հայտնի չեն: Բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ զինծառայողը, հավանաբար, հոգեբանական խնդիր է ունեցել: Նա չի բացառել նաև զենքի հետ անզգույշ վարվելու վարկածը:

Այդ կապակցությամբ արևմտյան լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ հուլիսին Աբիյեկ ավանի զորամասում մի զինվոր կրակահերթերով սպանել է 3 և վիրավորել է 6 ծառայակիցների, ապա ինքնասպանության փորձ է կատարել, բայց ողջ է մնացել և տեղափոխվել է հոսպիտալ:

Անցյալ տարվա սեպտեմբերին մի զինվոր էլ սպանել է երեք ծառայակիցների, ապա ինքնասպան է եղել:

Իրանում 19 տարեկան լրացած տղամարդիկ պարտադիր երկու տարի ծառայում են բանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG