Մատչելիության հղումներ

Վրաստանի պատրիարքի առողջական վիճակը կայուն է, սակայն թուլության պատճառով չի կարող մասնակցել բոլոր ծիսակարգերին


Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը չի մասնակցել Սուրբ Երրորդության տաճարում Աստվածահայտնության տոնի պատարագին։

Վարդապետ Իոան Գորելիշվիլին լրագրողներին ասել է, որ պատրիարքի առողջական վիճակը կայուն է, սակայն տարիքի և թուլության պատճառով չի կարող մասնակցել բոլոր ծիսակարգերին։ «Ցավոք այսօր նա չկարողացավ դա անել»,- ասել է նա։

Վրաստանում մեծ հեղինակություն վայելող Իլյա երկրորդը 91 տարեկան է։ Նա համայն Վրաստանի պատրիարք ընտրվել 1977 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG