Ադրբեջանում տեղի է ունեցել 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բաքվից 62 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախը՝ մոտ 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ: