Ադրբեջանն այսօր Չմիավորման շարժման նախագահությունը փոխանցել է Ուգանդային։
Interfax-Azerbaijan լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախագահողի խորհրդանշական մուրճը հանձնել է Ուգանդայի նախագահ Յովերի Կագուտա Մուսևենիին։
Այսպիսով, Ուգանդան ստանձնել է շարժման նախագահությունը։
Հունվարի 15-ից 20-ն Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում տեղի է ունենում Չմիավորման շարժման 19-րդ գագաթնաժողովը։ Ադրբեջանն այդ կազմակերպությունում նախագահել է չորս տարի՝ 2020-2023 թվականներին: Ուգանդան կղեկավարի կազմակերպությունը առաջիկա երեք տարիներին: