Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 4 միլիարդ 358 միլիոն դոլար, ինչը 17,5 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ, այսօր հայտնել է Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն։
Ադրբեջանից արտահանումը Ռուսաստան 2023-ին կազմել է 1 միլիարդ 196 միլիոն դոլար (աճը 22,7 տկոս), իսկ Ռուսաստանից ներմուծումը ՝ 3 միլիարդ 162 միլիոն դոլար (աճը 15,6 տոկոս)։
Ադրբեջանի առևտրային խոշոր գործընկերներից Ռուսաստանը երրորդ տեղում է՝ Իտալիայից և Թուրքիայից հետո։