Մատչելիության հղումներ

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ու հայ հավատացյալները նշում են Սուրբ Ծնունդը


Հայկական դրոշ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի շենքի վրա, արխիվ
Հայկական դրոշ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի շենքի վրա, արխիվ

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Սևան Ղարիբյանը այսօր ժամանել է Պաղեստինյան ինքնավարության Արևմտյան ափ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննունդը նշելու և Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում պատարագ մատուցելու համար։

«Մենք խաղաղություն ենք ցանկանում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն բոլոր դավանանքների միջև, ընտանիքների և երկրների միջև», - ասել է սրբազանը։

Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին, բայց Երուսաղեմում, ըստ հաստատված ավանդույթի, հայերն այն նշում են հին տոմարով։

Արքեպիսկոպոս Սևան Ղարիբյանի այցի մասին «Ռոյթերս»-ը տեսանյութ է հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG