Մատչելիության հղումներ

Ռուսական կողմի հաղորդումների համաձայն՝ ուկրաինական ուժերի օդային բոլոր գրոհները չեզոքացվել են


արխիվային լուսանկար
արխիվային լուսանկար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Մոսկվայի և Լենինգրադի մարզերում ուկրաինական դրոններ են ոչնչացվել։

Մինչ հիմա Սանկ Պետերբուրգի մոտ դրոն չէր հայտնվել։ Baza կայքը պնդում է, որ 3 դրոններից երկուսը ընկել են Ֆիննական ծոցը, իսկ մեկը՝ նավթի տերմինալի վրա, որտեղ հրդեհ է բռնկվել։

Մոսկվայի մարզում մեկ դրոն ոչնչացվել է Պոդոլսկի մոտ։ Մարզի օդային տարածքը փակվել էր։ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հերթական անգամ առժամանակ դադարեցրել էր աշխատանքը։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի ասելով՝ ուկրաինական կողմից մարզի վրա 10 հրթիռ է արձակվել, որոնք բոլորը ոչնչացվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG