Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատալին:

ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելությունում: Վկայակոչելով հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամությունն ու առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման օրոք մեր կառավարությունները նոր եռանդով կփոխգործակցեն Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցությունն առավել խորացնելու համար։ Անշուշտ, Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզն այդ նպատակին ծառայող արդյունավետ գործիք է, և լիահույս եմ, որ առկա բոլոր հնարավորությունները կօգտագործենք դրա հաջող իրագործումն ապահովելու համար»:

Փաշինյանն ընդգծել է, որ «Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր հետևողական ջանքերը մեր երկրի կողմից դիմագրավվող աշխարհաքաղաքական մարտահրավերների հաղթահարման և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործընթացում»:

«Խորապես շնորհակալ եմ Հայաստանին առնչվող հարցերի հանդեպ Ձեր մշտական ուշադրության և հայ ժողովրդի նկատմամբ Ձեր ջերմ բարեկամական վերաբերմունքի համար։

Ուրախ կլինեմ Ձեզ պաշտոնական այցով հյուրընկալելու Հայաստանում, ինչը կարևոր խթան կհաղորդի մեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ամենաբարձր մակարդակով առկա հանձնառությանը», - ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG