Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել


Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել, հայտարարել է Ելիսեյան պալատը։

Դեկտեմբերին Մակրոնը խոստացել է նոր քաղաքական նախաձեռնության մեկնարկ, այն բանից հետո, երբ 2023 թվականը ուղեկցվեց քաղաքական ճգնաժամերով, որոնք ուղղված էին կենսաթոշակային համակարգի խիստ վիճահարույց բարեփոխումների դեմ, գրում է Reuters-ը։

Մակրոնի գրասենյակը չի նշել նրա իրավահաջորդի անունը։ 62-ամյա Բորնը, որը կառավարությունը սկսել է ղեկավարել 2022 թվականի մայիսից, Ֆրանսիայի երկրորդ կին վարչապետն է։ Նա կշարունակի պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար մինչև նոր կառավարության նշանակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG