Մատչելիության հղումներ

Վահե Գևորգյանը փոխարինեց Սերգեյ Մանասարյանին Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում


Դեսպան Վահե Գևորգյան, արխիվ
Դեսպան Վահե Գևորգյան, արխիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, այսօր հրամանագիր է ստորագրել նախկին փոխարտգործնախարար Վահե Գևորգյանին Չինաստանում Հայաստանի դեսպան նշանակելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել Չինաստանում, Թաիլանդում և Մոնղոլիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

Վահե Գևորգյանը երեկ է ազատվել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերից:

Սերգեյ Մանասարյանը Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնից ազատվել և Չինաստանում դեսպան էր նշանակվել 2016 թվականի փետրվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG