Մատչելիության հղումներ

Լեհաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել երկրի ՆԳ նախկին ղեկավարին ու նրա տեղակալին


Երեկ երեկոյան Լեհաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել երկրի ներքին գերծերի նախկին ղեկավար Մարիուշ Կամինսկուն և նրա տեղակալ Մաչեյ Վոնսիկին։

Ձերբակալությունը տեղի է ունեցել նախագահական պալատում, որտեղ նախկին պաշտոնյաները գտնվում էին նախագահ Անջեյ Դուդայի հրավերով։

Դատարանը Կամինսկուն և Վոնսիկին կալանավորելու որոշում է կայացրել՝ 2007 թվականին լիազորությունները չարաշահելու գործով։

Դուդան նրանց համաներում է շնորհել 2015 թվականին, սակայն Լեհաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դատարանը բեկանել է այդ որոշումը և ՆԳՆ նախկին ղեկավարներին դատապարտել երկու տարվա ազատազրկման։

«Լեհաստանի պետության արժանապատվությունը, նրանց արժանապատվությունը, ում նախագահը ներում է շնորհել, ոտնահարվել է», - ասվում է Դուդայի գրասենյակի հայտարարության մեջ:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը իր հերթին պնդել է, որ նախագահը` թաքստոց տալով հանցագործներին, խոչընդոտում է արդարադատությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG