Մատչելիության հղումներ

Նավալնին վերջին երկու ամսվա մեջ այսօր առաջին անգամ միացել է իր գործով լսումներին


Ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, ով գտնվում է Յամալի հատուկ ռեժիմի բանտում, այսօր՝ վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ, տեսակապով միացել է Վլադիմիրի շրջանի Կովրովսկի քաղաքային դատարանում իր գործով լսումներին։

Դիմելով դատարանին՝ Նավալնին հայտարարել է․ - «Շատ ուրախ եմ հանդիպման համար»։ Ի պատասխան՝ դատավորն անմիջապես ընդմիջել է նիստը։

Նավալնին նախկինում Վլադիմիրի շրջանի գաղութում էր։ Դեկտեմբերի 6-ից նրա հետ կապն ընդհատվել էր։ Շաբաթներ շարունակված փնտրտուքներից հետո Կրեմլի կոշտ քննադատի աջակիցները վերջապես պարզել էին՝ նրան տեղափոխել են Ռուսաստանի ամենահեռավոր և ցուրտ շրջաններից մեկի՝ Յամալ-Նենեցյանի ամենահեռավոր ու ամենադաժան կալանավայրերից մեկը։

Այսօր դատարանում նա հայտարարել է, որ իր նոր բանտի պահման պայմաններն «ավելի լավն են», քան Վլադիմիրի շրջանի գաղութում։

XS
SM
MD
LG