Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բարձրաստիճան զինվորականների հետ այս տարվա առաջին խորհրդակցության ընթացքում, փոխանցելով երկրի ղեկավարի հանձնարարականները, ասել է, թե առանցքային խնդիրներից մեկը միջուկային զինանոցը բարձր պատրաստվածության աստիճանի պահելն է։
Անցած դեկտեմբերին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե նոր ռազմա-քաղաքական ռիսկերի ֆոնին Ռուսաստանի միջուկային զինանոցի դերակատարությունը բարձրացել է:
Ուկրաինա ներխուժելուց հետո Մոսկվան հաճախ է հիշեցնում, որ Ռուսաստանը միջուկային երկիր է։