Մատչելիության հղումներ

Ադրբեջանում այլևս չեն վստահում Ֆրանսիային որպես անաչառ միջնորդի. Ամիրբեկով


Ադրբեջանի նորանշանակ դեսպան Լեյլա Աբդուլաևան իր հավատարմագրերն է հանձնում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, հունվար, 2023թ.
Ադրբեջանի նորանշանակ դեսպան Լեյլա Աբդուլաևան իր հավատարմագրերն է հանձնում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, հունվար, 2023թ.

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը Le Monde-ին տված հարցազրույցում պնդել է՝ Ադրբեջանում այլևս չեն վստահում Ֆրանսիային որպես անաչառ միջնորդի։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ ֆրանս - ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկն էլ «Փարիզի կողմից Երևանին մահաբեր զենքի մատակարարումն է, ինչը խաթարում է անվտանգությունը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանը մղելով նոր ռազմական հակամարտությունների, սպառազինությունների անիմաստ մրցավազքի»։

«Տևական ժամանակ է արդեն, ինչ իր վնասակար գործողություններով Ֆրանսիան, որը Հայաստանին ցուցաբերում է ամեն տեսակի դիվանագիտական, տնտեսական, իսկ վերջերս էլ՝ ռազմական աջակցություն, խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները», - ֆրանսիական թերթի հետ զրույցում պնդել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հայտարարել է, թե Բաքվի և Փարիզի հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG