Հազարավոր գերմանացի ֆերմերներ այսօր, գյուղատնտեսական տեխնիկայի՝ նախևառաջ տրակտորների միջոցով արգելափակել են երկրի կարևորագույն մայրուղիներից մի քանիսը։ Ֆերմերների ևս մեկ խումբ ակցիա է իրականացնում Բեռլինի կենտրոնում՝ Բրանդենբուրգյան դարպասների անմիջական հարևանությամբ։
Բողոքի ակցիաների պատճառը Օլաֆ Շոլցի նախարարական կաբինետի՝ անցած տարվերջին կայացրած որոշումն էր, որի համաձայն պետությունը դադարեցնում է սուբսիդավորել ֆերմերների կողմից դիզելային վառելիքի ձեռքբերումը, ինչպես նաև վերացնում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք հարկային արտոնությունները։