Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցեր


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, այսօր Երևանում, ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ըստ հայկական կողմի՝ Գրիգորյանն ու Բոնոն անդրադարձել են վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

«Մեկ անգամ ևս վերահաստատել եմ հայկական կողմի հանձնառությունը՝ տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն», - հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

XS
SM
MD
LG