Մատչելիության հղումներ

''Oppenheimer''-ը հինգ «Ոսկե գլոբուս» ստացավ


Ֆիլմի պրեմիերան Փարիզում
Ֆիլմի պրեմիերան Փարիզում

Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» 81-րդ մրցանակաբաշխությունը։

''Oppenheimer''-ը արժանացել է հինգ մրցանակի, այդ թվում՝ տանելով գլխավոր մրցանակը՝ «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանն էլ արժանացել է լավագույն ռեժիսոր մրցանակին։

Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորող Քիլիան Մերֆին ճանաչվել է լավագույն դերասան, իսկ Ռոբերտ Դաունի կրտսերը՝ երկրորդ պլանի լավագույն դերասան:

«Լավագույն ֆիլմ» (մյուզիքլ կամ կատակերգություն)» անվանակարգում «Ոսկե գլոբուս» է շնորհվել Յորգոս Լանտիմոսի ''Poor Things'' ֆիլմին։ Գլխավոր դերասանուհի Էմմա Սթոունը ճանաչվել է մյուզիքլի/կատակերգության լավագույն դերասանուհի։

Barbie ֆիլմը պարգևատրվել է «կինոմատոգրաֆիկ և տոմսարկղային նվաճումների» համար: Այս անվանակարգն առաջին անգամ է ընդգրկվել մրցանակաբաշխությունում։

«Ոսկե գլոբուսը» համարվում է երկրորդ ամենահեղինակավոր մրցանակը Հոլիվուդում «Օսկարից» հետո: Ավանդաբար, «Ոսկե գլոբուս» ստացած ֆիլմերն ու սերիալները համարվում են «Օսկարի» հիմնական հավակնորդները:

XS
SM
MD
LG