Մատչելիության հղումներ

Լոս-Անջելեսում կայացել է «Ոսկե Գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխությունը


Սեմ Մենդեսի, 5-ը հունվարի, 2020 թ.
Սեմ Մենդեսի, 5-ը հունվարի, 2020 թ.

Անցած գիշեր Լոս-Անջելեսում կայացել է «Ոսկե Գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն կինոնկար է ճանաչվել Սեմ Մենդեսի` առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող «1917» ֆիլմը:

Մենդեսը նաև արժանացել է տարվա լավագույն ռեժիսոր տիտղոսին:

Քվենթին Տարանտինոն իր «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարի համար հաղթող է ճանաչվել «Լավագույն կատակերգություն» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:

Տարանտինոյի ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը` Բրեդ Փիթը հաղթող է ճանաչվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Որպես տարվա լավագույն դերասան «Ոսկե Գլոբուսի» է արժանացել Խոակին Ֆենիքսը` «Ջոկեր» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG