Մատչելիության հղումներ

2023-ին 104 ռուս շախմատիստներ փոխել են իրենց քաղաքացիությունը


2023 թվականին 104 ռուս շախմատիստներ փոխել են իրենց քաղաքացիությունը։

Ըստ Շախմատի միջազգային ֆեդերացիայի կայքում հրապարակված տվյալների՝ շախմատիստների համաշխարհային դասակարգման հարյուրյակից Ռուսաստանի հավաքականը լքել են Սանար Սյուգիրովը (40-րդ տեղ), Ալեքսեյ Սարանան (41-րդ), Վլադիմիր Ֆեդոսեևը (45-րդ), Նիկիտա Վիտյուգովը (50-րդ), Ալեքսանդր Պրեդկեն (64-րդ), Կիրիլ Ալեքսեենկոն (89-րդ) և Ալեքսանդրա Կոստենյուկը (11-րդ հորիզոնական կանանց վարկանիշում):

Իր հերթին, վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի հավաքականին միացել են հինգ մարզիկներ՝ Յուրի Հայրապետյանն ու Վիկտոր Ֆիլոնովը՝ Ուկրաինայից, Դավիդ Բուկատան՝ Ավստրալիայից, ադրբեջանցի Քանան Հեյդարլին և Նադեժդա Իսկիչեկովան՝ Ղազախստանից։

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր 192 ռուս շախմատիստ փոխել է իր մարզական քաղաքացիությունը։

XS
SM
MD
LG