Մատչելիության հղումներ

Թուրքիայում 33 մարդ է ձերբակալվել Իսրայելի օգտին լրտեսելու կասկածանքով


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Թուրքիայի իրավապահները 33 մարդ են ձերբակալել Իսրայելի օգտին լրտեսելու, Իսրայելի հատուկ ծառայությունների համար աշխատելու կասկածանքով։ Թուրքական TRT Haber հեռուստաընկերությունը հաղորդում է, որ իրավապահները գործողություններ են իրականացրել երկրի ութ նահանգներում, ամենաշատ ձերբակալությունները կատարվել են Ստամբուլում։

Ստամբուլի դատախազությունը սկսել է հետաքննել Իսրայելի հատուկ ծառայությունների գործունեությունը Թուրքիայում։ Դատախազությունը 46 մարդու ձերբակալելու օրդեր է տվել։

Երկու երկրների հարաբերությունները խիստ սրվել են Գազայի հատվածի պատերազմի պատճառով։ Անկարան և Թել Ավիվը հետ են կանչել Իսրայելում և Թուրքիայում հավատարմագրված իրենց դիվանագետներին։

XS
SM
MD
LG