Մատչելիության հղումներ

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերաբացվի 2024-ի դեկտեմբերին. Մակրոն


Փարիզի Աստվածամոր տաճարը, որ տուժել էր 2019-ին հրդեհից, այցելուների համար կվերաբացվի 2024թ. դեկտեմբերի 8-ին։ Այսպիսի խոստում է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ամանորի կապակցությամբ ֆրանսիացիներին ուղղված իր ուղերձում։

«Ֆրանսիայում սա հպարտության տարի կլինի բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են դրա վերականգնմանը», - ասել է Մակրոնը:

Նա ընդգծել է, որ Աստվածամոր տաճարը կվերականգնվի հինգ տարում, ինչպես նախկինում խոստացվել էր։

Աստվածամոր տաճարը դարեր շարունակ եղել է Փարիզի ամենահայտնի շենքը և ներառված է համաշխարհային պատմական հուշարձանների ցանկում։ 2013 թվականին Աստվածամոր տաճարը նշեց իր 850-ամյակը։

2019թ. ապրիլի 15-ի երեկոյան տաճարում հրդեհ է բռնկվել, հաջորդ առավոտյան հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Հրդեհը բռնկվել է տաճարի գագաթի տարածքում դեռևս չպարզված պատճառներով։

XS
SM
MD
LG