Մատչելիության հղումներ

Պուտինը Ամանորի կապակցությամբ շնորհավորել է Էրդողանին


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած ամանորյա շնորհավորական ուղերձում վստահություն է հայտնել, որ Մոսկվան և Անկարան հաջորդ տարի կշարունակեն զարգացնել համագործակցությունը, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական ասպարեզներում։

«Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում շատ բան է արվել ռուս-թուրքական բազմակողմանի համագործակցությունը զարգացնելու համար, իրականացվել են էներգետիկ և ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր, երկու երկրները համատեղ ջանքերով նպաստել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը», - հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ գալիք տարում Մոսկվան և Անկարան կշարունակեն զարգացնել քաղաքական երկխոսությունը և արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ «ի շահ բարեկամ ժողովուրդների և հանուն Եվրասիական մայրցամաքում անվտանգության և կայունության ամրապնդման»:

XS
SM
MD
LG