Ռուսաստանի Սիբիրում «Անտոնով-24» օդանավը, որտեղ 24 ուղևոր կար, Յակուտիայի շրջանի Զիրյանկայի մոտ հաջողությամբ վայրէջք է կատարել Կոլիմա սառած գետի վրա։ Տուժածներ չկան։
Ըստ դատախազության՝ օդանավակայաից ոչ հեռու տեղի ունեցած այս միջադեպի պատճառը օդաչուների սխալն է։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ ավիացիոն միջադեպի պատճառը օդանավը վարող անձնակազմի սխալի հետևանքն է»,- այսօր հայտարարել է արևելյան Սիբիրի տրանսպորտի դատախազության մամուլի խոսնակը։
The Polar Airlines ավիաընկերության «Ան-24»-ը խորհրդային ժամանակաշրջանի օդանավ է։