Մատչելիության հղումներ

Բաքուն առաջարկությունների փաթեթը ներկայացրել է Երևանին, հանդիպումները տեղի կունենան 2024-ին․ Բայրամով


Խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում, ադրբեջանական AzTV-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

«Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից, կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն: Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին, որոշ դրական արձագանքներ ենք նաև լսում», - ասել է Ջեյհուն Բայրամովը։

Պաշտոնական Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների փաթեթը Երևանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին, ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ Բաքուն մեկ ամսվա ընթացքում մշակել է փաթեթն ու ներկայացրել հայկական կողմին։

«Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ, որ հանդիպումները տեղի կունենան արդեն 2024 թվականին։ Մենք այս հարցին իրատեսորեն և լավատեսորեն ենք նայում։ Երբ խոսում ենք խաղաղության պայմանագրից, պետք է հասկանանք, որ դա չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում», - ասել է Բայրամովը։

XS
SM
MD
LG