Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կիրակի հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Յաշար Գյուլերի հետ։

Զրույցի ընթացքում Հասանովը ցավակցական խոսքեր է հայտնել Գյուլերին դեկտեմբերի 22-23-ը Հյուսիսային Իրաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով թուրքական զինված ուժերի կորուստների կապակցությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG