Մատչելիության հղումներ

Առաջին անգամ Իրանից Հայաստան է տեղափոխվել հայ դատապարտյալ՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով


Առաջին անգամ Իրանից Հայաստան է տեղափոխվել հայ դատապարտյալ՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով, հայտնում է Արդարադատության նախարարությունը

«Հայ-իրանական համագործակցությունը կարևոր արդյունք է տվել», - նշված է հաղորդագրությունում:

Հայաստանը և Իրանն իրավական փոխօգնության ոլորտում համագործակցում են «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում: Մինչ օրս ՀՀ-ից ԻԻՀ մի քանի տասնյակ դատապարտյալներ են փոխանցվել իրենց քաղաքացիության երկիր, սակայն Իրանից ՀՀ քաղաքացու փոխանցում մինչև այսօր չէր իրականացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG