Կալանքի տակ գտնվող Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը մասնակցելու է փետրվարի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հայտնել է ընդդիմադիր «Շարժում հանուն արդարության» կուսակցությունը։
Փորձագետները նշում են, որ չնայած նա ընտրություններին մասնակցելու իրավունք ունի, նրան երկար իրավական պայքար է սպասվում, որովհետև նախկին վարչապետի դեմ շատ գործեր կան հարուցված։
Իմրան Խանը ձերբակալվել էր օգոստոսի 5-ին։ Դատարանը նրան ձերբակալելու օրդեր էր տվել կոռուպցիոն գործի հետ կապված։ Օգոստոսի 29-ին դատարանը չեղարկեց նրան 3 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը և որոշում ընդունեց գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Սակայն մեկ օր անց Իման Խանը կրկին ձերբակալվեց պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով։