Լեհաստանի պետական լրատվամիջոցների՝ հանրային հեռուստատեսության, ռադիոյի և PAP պետական լրատվական գործակալության ղեկավարությունը պաշտոնանկ է արվել։ Այդ մասին դեկտեմբերի 20-ին հաղորդել է Լեհաստանի կառավարությունը։
Ինչպես հայտնում է PolsatNews-ը, հայտարարության հրապարակումից մեկ ժամ չանցած TVP Info-ն և TVP3-ը դադարեցրել են հեռարձակումը: TVPinfo կայքը չի գործում:
Նոր կառավարությունը պնդում է, որ «Օրենք և արդարություն» կուսակցության իշխանության ութ տարիների ընթացքում ԶԼՄ-ները վերածվել էին քարոզչության միջոցի։
Նոր վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիան խոստացել է ստեղծել նոր լրատվամիջոցներ, որոնք կուզենան աշխատել ավելի հավասարակշռված եղանակով:
Նախօրեին Լեհաստանի Սեյմը (խորհրդարանը) հավանություն է տվել «Պետական լրատվամիջոցների և Լեհաստանի մամուլի գործակալության իրավական կարգի, անաչառության և ամբողջականության վերականգնման մասին» բանաձևին:
Փաստաթուղթն ընդունվել է 244 կողմ, 84 դեմ և 16 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: