Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում դիմակներ կրելու ռեժիմ է սահմանվում


Սանկտ Պետերբուրգը ձմռանը, արխիվ:
Սանկտ Պետերբուրգը ձմռանը, արխիվ:

Դեկտեմբերի 20-ից Սանկտ Պետերբուրգում ամանորյա զանգվածային, մարզական և մշակութային բոլոր միջոցառումների ժամանակ մարդիկ պետք է պարտադիր դիմակներ կրեն։ Այդ կարգադրությունը ստորագրել է Սանկտ Պետերբուրգ քաղաքի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Նատալյա Բաշկետովան։

«Անկախ սեփականության ձևից՝ բոլոր կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները տոնական, մարզական և մշակութային զանգվածային միջոցառումներ կազմակերպելիս պետք է ապահովեն, որ աշխատակիցները կրեն անհատական շնչառական պաշտպանության միջոցներ (դիմակներ)»,- ասվում է Բաշկետովայի ստորագրած փաստաթղթում:

Մինչդեռ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Կրեմլում դիմակներ կրելու ռեժիմի ծրագիր չկա։

«Այո, մենք պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկենք, բոլորը ցուրտ սեզոնը տարբեր կերպ են տանում: Մասնագետների կողմից դիմակի ռեժիմի վերաբերյալ ցուցումներ չունենք, ուստի այն չենք օգտագործում: Ինչ վերաբերում է նախագահին, ապա ամեն ինչ արվում է նրա անվտանգությունը, ներառյալ համաճարակաբանականը, ապահովելու համար», - ասել է Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG