Մատչելիության հղումներ

Թուրքիայի փոխնախագահը ժամանել է Բաքու


Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազ, արխիվ
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազ, արխիվ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը երեկ երեկոյան ժամանել է Բաքու:

«Մենք գտնվում ենք Ադրբեջանում՝ եղբայրական երկրում, որի տխրությունը մեր տխրությունն է, իսկ ուրախությունը՝ մեր ուրախությունը: Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, մեկ ազգ», - X սոցցանցում գրել է Յըլմազը:

Թուրքիայի փոխնախագահը հայտնել է, որ այցի շրջանակում մասնակցելու է «Թուրքիայի հարյուրամյակ» համագործակցության և համերաշխության հարթակի կազմակերպած «Գործարար աշխարհի հանդիպում» ծրագրին, հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի հետ, այցելելու է «Շեհիդների ծառուղի», Բաքվում Թուրքիայի դեսպանատուն:

«Թուրք-ադրբեջանական անսասան եղբայրությունը՝ կապված ամուր կապերով, շարունակվելու է հավերժ», - գրել է Յըլմազը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG