Մատչելիության հղումներ

Օլաֆ Շոլցը վարակվել է կորոնավիրուսով


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վարակվել է կորոնավիրուսով և աշխատում է հեռավար կարգով: Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում (նախկինում՝ Twitter), ավելացնելով, որ հիվանդությունը թեթև է անցնում:

«COVID-19-ի թեստը դրական է: Ախտանիշները մեղմ են, ակնկալում եմ, որ հիվանդությունը թեթև կանցնի», - գրել է նա։

Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտի փոխանցմամբ, Շոլցը չեղարկել է երեքշաբթի նախատեսված հանդիպումը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։

Շտեֆեն Հեբեստրեյթը նշել է, որ կանցլեր Շոլցն աշնանը ևս մեկ անգամ պատվաստվել է Covid-ի դեմ:

Անցած շաբաթ Շոլցը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության գագաթնաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG