«Ուրախների ու հնարամիտների ակումբի» նախկին անդամ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել, տեղկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։ Դատավճիռը պարտադիր կբողոքարկվի», - Ֆեյսբուքում գրել է փաստաբանը։
Ընդդիմության աջակից Գրիգորյանը մեղադրվում էր ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու հոդվածով, նա իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր Շիրակի և Արարատի մարզի բնակիչների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։
2022-ի հուլիսի 15-ին դատարանը պետք է քններ նրա կալանքի փոփոխման հարցը, նա շուրջ երկու ամիս կալանավորված էր։ Հենց նիստի ընթացքում Արմեն Գրիգորյանն ուշագնաց էր եղել: Տեղ հասած շտապօգնության բրիգադը հաստատել էր՝ Գրիգորյանը հանկարծամահ է եղել։