Մատչելիության հղումներ

ՀՀ-ում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը վերջին 10 օրում ավելացել է 4-ով՝ հասնելով 525-ի


Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին 10 օրում ավելացել է 4-ով՝ հասնելով 525-ի, հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածներից 374-ը երեխաներ են, 151-ը` մեծահասակ, հոսպիտալացված է 2 հիվանդ, 350-ը դուրս է գրվել հիվանդանոցից։

Կարմրուկն օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ծանր վարակ է։ Կարմրուկի նախանշանները շատ նման են սուր շնչառական վարակների ախտանշաններին՝ բարձր ջերմություն, հարբուխ, աչքերի բորբոքում, քթահոսություն, մինչև մարմնի ցանը՝ սպիտակ բծեր, կամ ցան բերանի խոռոչում, վախ լույսից և ոչ միայն։

Հոկտեմբերի վերջին Հայաստանում գրանցվեց կարմրուկով վարակված և ուղեկցող հիվանդություններ ունեցող երեխայի մահվան դեպք։ Երեխան կարմրուկի դեմ պատվաստված չի եղել: Առողջապահության նախարարությունը բազմիցս նշել է, որ այդ հիվանդության կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:

XS
SM
MD
LG