Մատչելիության հղումներ

Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Համասի պատերազմը՝ կարևորելով մասնավորապես, Գազայի հատված մարդասիրական օգնության ավելացումը։

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև շեշտել են հնարավորինս շուտ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի կարևորությունը։

XS
SM
MD
LG